Բարսելոնայի և Իսպանիայի հավաքականի
հարձակվող Դավիդ Վիլյան միանգամից երկու մրցանակ է ստացել' «Արծաթե
կոշիկ» 2010թ-ի աշխարհի առաջնության ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը
գրավելու, ինչպես նաև «Բրոնզե գնդակ» տարբեր երկրների ԶԼՄ-ների
հարցումներում երրորդ տեղը գրավելու համար: Հարցման նպատակն է եղել պարզել
անցած առաջնության լավագույն խաղացողին:
<<Չնայած այս մրցանակները անհատական են,
սակայն դրանք ամբողջ թիմին են պատկանում: Այս մրցանակները նվիրում եմ
հավաքականի բոլոր խաղընկերներիս: Եթե ես կարողանայի, այդ մրցանակները
կկիսեի մասերի և մեր թիմի բոլոր խաղացողներին կնվիրեի>>, - ֆուտբոլիստի
խոսքերն է մեջբերում Marca-ն:
|