| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
15:01 Գվարդիոլան խաղից հետո |
Չնայած Ատլետիկո Մադրիդին մեծ հաշվով հաղթելուն, Բարսելոնայի մարզիչ Պեպ Գվարդիոլան այդքան էլ գոհ չէր թիմի խաղից, հայտնում է Marca-ն:
Կատալոնացիները հակառակորդի դարպասը ուղարկեցին երեք անպատասխան գնդակ:
"Մենք այս խաղում առանձին դժվարությունների հանդիպեցինք: Դիեգո Ֆորլանի խաղադաշտ դուրս գալուց հետո նրանք ավելի ուժեղացան: Եթե մենք Արքայական գավաթի եզրափակչում էլ այսպես խաղանք, ապա կպարտվենք Ռեալին: Մենք ուժեղ թիմերի հետ խաղերի համար պետք է մի քանի բաներ ավելի լավացնենք: Օրինակ, լոնդոնի Արսենալի հետ խաղում", — հայտարարել է Գվարդիոլան:
Գվարդիոլան յուրահատուկ ձևով նշեց հարձակվող Լիոնել Մեսսիի խաղը. "Առանց Մեսսիի ակումբը այսքան ուժեղ չէր լինի: Մենք լավ թիմ կլինեինք, բայց այսքան զարմանալի չէինք հաղթի: Բոլոր ուժեղ ակումբներին աստղեր են պետք: ռեալը ուներ Ալֆրեդո դի Ստեֆանոյին, իսկ մենք ունենք Մեսսիին":
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 662 |
Ավելացրեց: Վահագ
|
|
|
|