Իսպանական Բարսելոնայի մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իր ակումբին հեշտ խաղ չի սպասվում վաղը գիշերը կայանալիք 22-րդ տուրի Մադրիդի Ատլետիկոյի հետ խաղում, հայտարարում է Marca-ն: Կատալոնացիների մարզիչը նշել է, որ քաղաքային թիմը միշտ վտանգավոր է: "Ամեն խաղ Ատլետիկոյի հետ առանձին պատմություն է: Եթե նրանք հիմա լավ մարզավիճակում են, դա անացանկալի հետևանքներ կարող է առաջացնել: Բայց այս հակառակորդը վտանգավոր է նաև այն ժամանակ, երբ լավ մարզավիճակում չէ: Այս պատճառով մենք պետք է առավելագույնը կենտրոնանանք: Ատլետիկոն, անկասկած, Կամպ Նոու դուրս կգա, որպեսզի վաստակի երեք միավոր", - հայտարարել է Գվարդիոլան:
|