Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինիեստան ապաքինվել է վնասվածքից, որը նա ստացել է Էրկուլեսի հետ խաղում Իսպանիայի առաջնության շրջանակներում:Արդեն այսօր ֆուտբոլիստը մարզվել է ընդհանուր խմբի հետ: Այդ մասին հեղորդում է AS-ը: Ամենայն հավանականությամբ նա կարող է օգնել իր թիմին Իսպանիայի առաջնության քսաներկուերորդ տուրի Ատլետիկո Մադրիդի հետ խաղում: Հիշեցնենք, որ Բարսելոնան Ատլետիկոյի հետ խաղում հնարավոր հաջողության շնորհիվ կգերազանցի իր մրցակից Մադրիդի Ռեալի անընդմեջ հաղթանակների ռեկորդը, որը Ռեալը սահմանել է 1960/1961 թվականներին:
|