«Բարսելոնան ընդհանուր 8-0 հաշվով հաղթանակ տոնեց Ալմերիայի նկատմամբ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչում: Դրա շնորհիվ Բարսելոնան ապրիլի քսանին կմասնակցի թիմի 35-րդ եզրափակիչին իր պատմության մեջ:«Մենք ցանկանում ենք, որպեսզի թիմի բոլոր ֆուտբոլիստները խաղային պրակտիկա ունենան և մասնակցեն բոլոր մրցաշարերում».-ասաց Գվարդիոլան` գոհ լինելով իր երկրորդ կազմի լուրջ պատրաստվածությունից Ալմերիայի հետ խաղին: Ինչ վերաբերվում է հաջողված Հունվար ամսին, Պեպը նշեց, որ ֆուտբոլիստների համար հեշտ չստացվեց այդ ամիսը.«Հունվարին մենք անցկացրինք շատ մեծ քանակությամբ խաղեր, և ֆուտբոլիստները հանգստանալու ժամանակ չունեին: Այդ իսկ պատճառով Ալմերիայի հետ պատասխան խաղում խաղադաշտ մտան խաղային պրակտիկա չունեցողները, իսկ մեկնարկային ֆուտբոլիստները հանգստանալու ժամանակ ստացան»: Ալմերիայի հետ խաղում գոլեր խփեցին Ադրիանոն, Տիագոն ու Աֆելլայը, մնաց միայն մեկ ֆուտբոլիստ ով գոլ չի խփել`Մակերանոն:«Շատ լավ է, որ բոլոր երեքը գոլեր խփեցին: Դա լավ նորություն է: Դա նշանակում է, որ բոլորը լավ են խաղում թե պաշտպանությունում, թե հարձակման գծում».-ասաց Պեպը:
|