Գլխավոր էջ » 2011»Հունվար»31 » Ինյեստա. Շատ ենք ցանկանում խաղալ Իսպանիայի գավաթի եզրափակչում
12:00
Ինյեստա. Շատ ենք ցանկանում խաղալ Իսպանիայի գավաթի եզրափակչում
Իսպանական "Բարսելոնայի" կիսապաշտան Անդրես Ինյեստան համամիտ է այն կարծիքի հետ, որ կատալոնացիները պրակտիկորեն որոշել են երկրի գավաթի եզրափակչի ելքը հարցը: Ամեն դեպքում "Sport.es" պարբերականին տված հարցազրույցում Իսպանիայի հավաքականի խաղացողը նշել է, որ չպետք է մոռանալ կիսաեզրափակչում "Ալմերիայի" հետ պատասխան հանդիպման մասին, չնայած խոշոր հաշվով հաղթանակին' 5:0:
"Ես համամիտ եմ, որ մենք շատ բան արեցինք եզրափակիչ դուրս գալու համար: Ամեն դեպքում անհրաժշետ է արժանապատվորեն խաղալ պատասխան հանդիպմանը: Մենք բոլորս շատ ենք ցանկանում մասնակցել այդ եզրափակչին: Եւ թե մենք "Ալմերիայի" դեմ խաղում 90 րոպեն անցկացնենք համապատասխան ձևով, ապա կվայելենք եզրափակիչ հանդիպումը: Պետք է նշեմ, որ "Բարսելոնան" բոլոր մրցաշարերին լուրջ է վերաբերվում: Իսկ Իսպանիայի գավաթի խաղարկությունը հիշարժան իրադարձություն է: Միայն պատկերացրեք. երկու թիմեր գալիս են ինչ-որ քաղաք, այնուհետև այնտեղ են ժամանում նրանց երկրպագուները, որպեսզի մարզադաշտում աջակցեն նրանց",-ասել է Ինյեստան: