Բարսելոնայի պաշտպան Էրիկ Աբիդալը հայտարարել է, որ շատ մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն:
Հինգշաբթի խաղացողին հանդիպում է
նշանակված կատպանռնագույնների ղեկավարության հետ, որի ժամանակ, ինչպես
սպասվում է, կողմերը կգան համաձայնության: Աբիդալը մտադիր է իր պայմանագիրը
երկարաձգել մինչև 2015թ-ը:
<<Գումարն ինձ չի հետաքրքրում, ես
պարզապես ցանկանում եմ ելույթ ունենալ Բարսայում: Պետք է խոստովանեմ, որ
սկզբում թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ լավ հարաբերություններ
չունեինք, և ես նույնիսկ ակումբի նախագահ Ժոան Լապորտային խնդրել էի ինձ
տրանսֆերի հանել: Սակայն հիմա ամեն ինչ կարգին է>>, - ասել է Աբիդալը:
|