Իսպանական Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինյեստան համոզված է, որ ֆուտբոլը կյանքի անբաժան մասն է, հաղորդում է Sport.es-ը: Այդ իսկ պատճառով Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը վստահ է, որ ֆուտբոլիստի կյանքը արտացոլվում է նրա մարզական գործողություններում:
Երբ դաշտում քեզ մոտ ամեն ինչ ստացվում է, դա նշանակում է, որ կյանքում ևս քո մոտ ամեն ինչ կարգին է: Այդպիսով, ֆուտբոլը ոչ մարզական կյանքի լավագույն արտացոլումն է, - ասել է Ինյեստան:
Տաղանդավոր ֆուտբոլիստը պատրաստվում է շուտով հայր դառնալ: Այդ առումով նա ասել է հետյալը. Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ես հասունացել եմ և այժմ ավելի մեծ պատասխանատվություն եմ ստանձնում: