Բարսելոնան վստահ հաղթանակով սկսեց Իսպանիայի առաջնության երկրորդ խաղաշրջանը՝ հաղթելով Սանտանդերի Ռասինգին: Ինիեստան առաջնության երրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ: Պեդրոն առաջնության վերջին 11 խաղերում 11 գոլի հեղինակ է դարձել: Մեսսին իր խփած գոլը նվիրեց մայրիկին՝ շնորհավորելով նրա ծննդյան օրը: