«Բարսելոնայի» մարզիչը մտածում է այն
մասին, թե ինչպես օգնի իր հարձակվողին, որը երկար ժամանակ չի կարողանում
գոլի հեղինակ դառնալ: Այս մրցարջանում Բոյանը 16 հանդիպում է անցկացրել
կատալոնական ակումբի մարզաշապիկով և ընդամենը երեք գոլ է խփել: Ինքը՝
Կրկիչը, նույնպես հիասթափված է նման արդյունավետությունից, տեղեկացնում է
El Mundo Deportivo-ն: Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Բետիսից» կրած
պարտությունից հետո Բոյանն ասել էր հետևյալը. «Անձամբ ես ուրախ եմ, որ
օգնում էի պաշտպանությանը և գնդակ չէի կորցնում», բայց նրա դեմքից երևում
էր, որ նա շատ է տխրում գոլեր չխփելու պատճառով:
Պեպ Գվարդիոլան փորձում է ֆուտբոլիստին
պաշտպանել լրատվամիջոցների քննադատությունից և մտադիր է անել հնարավոր ամեն
ինչ, որպեսզի վերադարձնի ֆուտբոլիստի լավագույն մարզավիճակը. «Ես կանգ չեմ
առնի, քանի դեռ նրան չեմ դարձնի լավագույն ֆուտբոլիստ»,- վճռական է
տրամադրված Գվարդիոլան: TotalFootball.am
|