Պելեն մեկնաբանել է Լեոնել Մեսսիի մրցանակը:
<<Այս մրցաշրջանում կային շատ
ֆուտբոլիստներ, որոնք արժանի էին այդ մրցանակին: Բացի լավագույն եռյակից
կարելի է նշել նաև Ֆորլանին, Ռոբենին, Սնայդերին, Ռոնալդուին: Իրոք,
լավագույնին ընտրելը շատ դժվար էր, սակայն Մեսսին, անխոս, լավագույնն է:
Արդեն մի քանի տարի շարունակ նա ցուցադրում է ֆանտաստիկ խաղամակարդակ: Ես
չգիտեմ, կարող է արդյոք ինչ–որ մեկը համեմատվել նրա հետ>>, – հայտարարել է
Պելեն O Globo–ի հետ հարցազրույցում:
|