Իսպանական Բարսելոնայի կիսապաշտպան
Անդրես Ինյեստան հայտարարել է, որ հիասթափված չէ, որ 2009/10 մրցաշրջանի
արդյունքներով չի ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Marca-ն:
<<Ես
հիասթափված չեմ։ Լինել երեք հավակնորդների ցուցակում, արդեն շատ բան է
նշանակում: Տա Աստված, որ դա կրկնվի: Կարևորը շարունակելն է լավ խաղալ,
իսկ մնացածը վերահսկել հնարավոր չէ>>, - ասում է Ինյեստան:
Ինչ
վերաբերում է Լիոնել Մեսիին, որը ստացավ Ոսկե Գնդակը, Ինյեստան ասել է. <<Ես երջանիկ եմ, որ Լեոն արժանացավ այդ տիտղոսին: Եթե ընտրել են նրան, ապա
նա արժանի էր: Մեր երեքից ցանկացածն էլ կարող էր արժանանալ այդ տիտղոսին,
բայց մենք ուրախ ենք, որ Լեոն արժանացավ դրան և շնորհավորում ենք նրան>>, -
ասել է Ինյեստան:
|