Երկրորդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն
ֆուտբոլիստ է ճանաչվում Լիոնել Մեսսին, ով կստանա ՖԻՖԱ-ի ոսկե գնդակը:
Արգենտինայի հավաքականի և կատալոնական Բարսելոնայի հարձակվողն առաջ
անցավ իր խաղընկերներ Չավիից ու Անդրես Ինյեստայից: Այս մասին հայտնի
դարձավ այսօր Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի գալա-մրցանակաբաշխության
ընթացքում:
Վերջին երկուսն Իսպանիայի հավաքականի կազմում նվաճել
էին 2010թ. Աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ ահա Մեսսին Արգենտինայի
հավաքականի հետ ձախողվել էր ՀԱՀ-ում: Բայց դա չխանգարեց Լիոնելին կրկին
լավագույնը ճանաչվել մոլորակում: Մեսսին հիանալի մրցաշրջան անցկացրեց Բարսելոնայում, որի կազմում բավական արդյունավետ խաղ է ցուցադրում:
Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ միավորվել են Ֆրանս Ֆուտբոլի
կողմից սահմանված Ոսկե գնդակի (այս մրցանակը տրվում էր Եվրոպայի
լավագույն խաղացողին) և ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի տիտղոսները: