«Բարսելոնայի» կիսապաշտպան Խավի Էռնանդեսը կրկնել է ակումբի կազմում անցկացրած խաղերի քանակի ռեկորդը:
17-րդ տուրի «Լեվանտեի» հետ հանդիպումը (2:1) դարձավ Խավիի համար 549-րդը: Այս ցուցանիշով Խավին հավասարվեց Միգելի հետ, որը 1989թ. 38 տարեկանում իր կարիերան ավարտեց «Բարսելոնայում»:
Խավին, որը կդառնա 31 տարեկան այս ամիս, ազգային առաջնությունում անցկացրել է 391 հանդիպում, 110 հանդիպում` Չեմպիոնների լիգայում, 13 հանդիպում` ՈՒԵՖԱ-ի Գավաթում, 45 հանդիպում` Իսպանիայի գավաթում, 8 հանդիպում` Սուպերգավաթում, 2 հանդիպում` Եվրոպայի Սուպերգավաթում և 4 հանդիպում աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է AS-ը:
Անցկացրած հանդիպումների ընդհանուր ցանկը ունի հետևյալ տեսքը.
Խավի, Միգել – 549 Պույոլ – 506 Ռեկսաչ – 449 Ամոր – 421 Սուբիսարետա – 410 Սեգարա – 402 Ալեկսանկո – 400 Ռիֆե – 397 Ասենսի – 394 Ռամալյետս, Գվարդիոլա, Վալդես – 384 Սերխի – 382 Կարասկո – 380 armsport.am
|