Իսպանական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը խոստովանել
է, որ ինքը նրանցից մեկն էր, ով ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտային
համոզել էր վաճառել Սամուել Էտո՛օ-ին և ձեռք բերել Զլատան Իբրահիմովիչին,
տեղեկացնում է Marca-ն:
Կրոյֆի խոսքերով, իր հետ միասին Լապորտային համոզել է նման քայլի գնալ
թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և նախկին սպորտային տնօրեն Չիկի
Բեգիրիստայնը: Իսկ հետո, իրենք, Կրոյֆի խոսքերով, Լապորտային համոզել են
վաճառել շվեդ հարձակվողին և գնել Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ
Վիլյային:
«Մեր գործողությունների արդյունքը բոլորին հայտնի է: Մենք շատ վատ
տնտեսական վիճակում հայտնվեցինք, որ բայց մարզական առումով ամեն ինչ
գերազանց էր»,- ասել է Կրոյֆը:
TotalFootball.am
|