Բրիտանական հանրահայտ World Soccer
ամսագրի կողմից 2010թ-ի լավագույն խաղացող է ճանաչվել Բարսելոնայի
կիսապաշտպան Չավի Էռնանդեսը:
30-ամյա ֆուտբոլիստի համար քվեարկել է
ընթերցողների 25.8 տոկոսը, ինչն էլ թույլ է տվել իսպանացուն գերազանցել
իր համակումբացի Լիոնել Մեսսիին: Արգենտինացին, ով այս մրցանակը շահել էր
նախորդ տարի, ստացել է 24.1 տոկոս ձայն: Եռյակը եզրափակել է Ինտերի
խաղացող Ուեսլի Սնեյդերը' 17.3 տոկոսով:
Նշենք, որ Անդրես Ինյեստան, ով
նույնպես հավակնում է Ոսկե գնդակին, հինգերորդ տեղն է զբաղեցրել, իսկ Բարսելոնայի մեկ այլ ֆուտբոլիստ Դավիդ Վիլյան հայտնվել է յոթերորդ հորիզոնականում:
Տասնյակի մեջ են մտել նաև Դիեգո Ֆորլանը(4-րդ տեղ), Դիեգո Միլիտոն(6),
Սամուել Էտո'Օն(9) և Արյեն Ռոբենը(10):
World Soccer-ի վարկածով լավագույն թիմ ճանաչվել են Իսպանիայի հավաքականը, Ինտերը և Բարսելոնան:
|