Բարսելոնան հրապարակել է այն հանդիպումների ցանկը, որոնք նախատեսված են անց կացնել ամառային միջմրցաշրջանի ժամանակ:
Կապտանռնագույնները ԱՄՆ հյուրախաղերի
կմեկնեն, որտեղ կխաղան Մանչեսթեր Յունայթեդի(հուլիսի 30), Միլանի
(օգոստոսի 3) և Մեքսիկայի Ամերիկոյի հետ (օգոստոսի 6): Բարսելոնան
խաղադաշտ դուրս կգա նաև Մյունխենում(Գերմանիա) և Սպլիտում(Խորվաթիա):
Ակումբը նախատեսում է հյուրախաղերից 8.1 մլն դոլարի շահույթ ստանալ:
Բարսելոնայի կազմում հավանաբար չեն
խաղա Մեսսին, Ալվեշը և Մասկերանոն, ովքեր կմեկնեն Արգենտինա և
Բրազիլիա' մասնակցելու Ամերիկայի գավաթին:
|