Բարսելոնայի ֆուտբոլիստ Լիոնել
Մեսսին պատրաստվում է մեկնել Արգենտինա' ընտանիքի հետ Նոր տարին
դիմավորելու: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Ֆուտբոլիստը հայտարարել է, որ
ընդհանուր առմամբ տարին հաջող է դասավորվել: <<Իհարկե աշխարհի առաջնությանը
մենք այնպես ելույթ չունեցանք, ինչպես նախատեսել էինք, սակայն եթե հաշվի
չառնենք աշխարհի առաջնությունը, ապա տարին կարելի է հաջողված
համարել>>,-ասել է Մեսսին
Խոսելով 2009/10 մրցաշրջանի լավագույն
ֆուտբոլիստի համար տրվող մրցանակի մասին' Մեսսին, ով իր երկու
համակումբացիների' Չավի Էռնանդեսի և Անդրես Ինյեստայի հետ հավակնում է այդ
պարգևին, ասել է հետևյալը.<<Շատ դժվար կլինի կրկին ստանալ Ոսկե գնդակը:
Բայց իրականում ես դրա մասին քիչ եմ մտածում, կարևորը նույն ոգով խաղալն է և
թիմին օգտակար լինելը>>:
|