Իսպանական Բարսելոնան պատրաստ է 100
մլն եվրո վճարել Լոնդոնի Արսենալի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի և Լիվերպուլի հարձակվող Ֆերնանդո Տորեսի համար, փոխանցում է Marca-ն:
Կապտանռնագույնների մարզիչ Պեպ Գվարդիոլան մեծ հաճույքով կներգրավեր Իսպանիայի հավաքականի այս երկու ֆուտբոլիստներին իր թիմում:
Աղբյուրն ընդգծում է, որ Բարսայի` Qatar Foundation արաբական ոչ կոմերցիոն կազմակերպության հետ
կնքած պայմանագիրը թույլ է տալիս կատալոնացիներին ոչ միայն մարել ակումբի
պարտքերը, այլ նաև թանկարժեք ձեռքբերումներ ունենալ:
|