Անգլիական Արսենալ ֆուտբոլային
ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ասել է, որ Բարսելոնան դժվար, բայց
հաղթահարելի հակառակորդ է, տեղեկացնում է Արսենալի պաշտոնական կայքը։
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի խաղարկության վիճակահանության արդյունքում Արսենալը կհանդիպի Բարսելոնայի հետ։
<<Իմ
արձագանքը շատ պարզ է. դա դժվար է, բայց հաղթահարելի արգելք, - հայտարարել
է Վենգերը,- մենք ուզում ենք անցնել հաջորդ փուլ, և դրա համար մենք պետք է
առավելության հասնենք հակառակորդի նկատմամբ։ Արդյո՞ք դժվար է դա։ Այո։
Հնարավո՞ր է։ Այո>>։
Վենգերը ասել է, որ դեռ շատ վաղ է խոսել այդ հանդիպման մասին, քանի որ դեռ երկու ամիս կա մինչ այդ խաղը։
Չեմպիոնների
Լիգայի 1/8 եզրափակչի Արսենալ - Բարսելոնա հանդիպումը կանցկացվի փետրվարի 15-ին, իսկ
պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 8-ին։
|