| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
14:36 ԱԼՎԵՇԻ ԳՈՐԾԱԿԱԼԸ ՀԱՆԴԻՊԵԼ է «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ |
Իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Դանիել Ալվեշը բազմիցս հայտարարել է
այն մասին, որ կցանկանար իր ելույթները շարունակել կատալոնական ակումբում:
Արդեն երկար ժամանակ բրազիլացին բանակցում է կապտանռնագույնների
ղեկավարության հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ, սակայն կողմերը
դեռևս չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ ֆինանսական հարցում: Իսկ
այժմ Sport.es-ը հաղորդում է, որ Ալվեշի գործակալը հանդիպել է «Մանչեսթեր
Սիթիի» ներկայացուցիչների հետ: Ալվեշը ցանկանում է մնալ «Բարսայում»,
սակայն «Սիթին» մեծ տարեկան աշխատավարձ է նրան խոստացել և բրազիլացին իր
ներկայիս ակումբից մեծ գումար է պահանջում:
TotalFootball.am
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 614 |
Ավելացրեց: Jannnnnnn
|
|
|
|