Երկուշաբթի օրը Չավի Էռնանդեսը արժանացել է "Կատալոնիայի մարզական մրցանակին” (Premio Catalunya del Deporte): Այս մրցանակին հավակնող թեկնածուների շարքում են եղել նաև Պիկեն, Պույոլը, Գվարդիոլան, Տոնի Էլիասը, Պո Գազոլը, Խուան Կառլոս Նավարոն, Խոալին Ռոդրիգեսը, Լեյլա Սանսը և Կիլիան Ժորնետը: "Սա մեծ պատիվ է ինձ համար, - ասել է Չավին, - ես առաջին անգամ եմ նման մրցանակի արժանանում և շատ երջանիկ եմ”: Չավին հատուկ շնորհակալական խոսքեր է ասել "Բարսելոնայի” երկրորդ թիմի հասցեին. "Հարազատ հարկի տակ հանդես գալը մեծ խթան է. դու ամբողջությամբ տալիս ես այն, ինչ ձեռք ես բերել նախկինում, և դա անգնահատելի է”: Հանձնման արարողությանը հրավիրված է եղել նաև "Բավարիայի” գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը, ում օրոք Չավին իր նորամուտն է նշել "Բարսելոնայի” հիմնական թիմում: Չավին խոստովանել է, որ կցանկանար հանդիպել նրա ակումբի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչում”:Կատալոնիայի երկու դրոշները, որոնցով Չավին և Պույոլը նշում էին իրենց հաղթանակը աշխարհի առաջնությանը, հանդիսավոր կերպով փոխանցվել են "Բարսելոնայի” թանգարան: Հատուկ այդ կապակցությամբ Չավին մակագրել է դրոշը և հանձնել Սանդրո Ռոսելին: Armsport.am
|