«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսսելը
հույս ունի հաջողությամբ ավարտել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի
հետ բանակցությունները և նոր պայմանագիր ստորագրել, տեղեկացնում է Marca-ն:
Գվարդիոլայի ներկայիս պայմանագիրն
ավարտվում է 2011-ի ամռանը: Արդեն մի քանի առաջատար ակումբներ՝ այդ թվում
«Ինտերն» ու «Չելսին» ցանկանում են աշխարհի ամենահաջողակ մարզիչներից մեկին
պայմանագիր առաջարկել:
Ռոսսելը մտադիր չէ բաժանվել Գվարդիոլայից և
արդեն հաջորդ տարվա սկզբում մտադիր է նոր, վեց տարվա պայմանագիր կնքել:
Նախագահը պատրաստ է զգալիորեն ավելացնել մարզչի աշխատավարձը:
Գվարդիոլայի օրոք «Բարսան» երկու անգամ
հաղթել է Իսպանիայի առաջնությունն ու գավաթը, ինչպես նաև նվաճել է
Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթները:
TotalFootball.am
|