Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսիի
հայրը' Խորխե Մեսսին, հայտարարել է, որ իր որդին երբեք չի խաղա Մադրիդի Ռեալում: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
Բացի դրանից ավագ Մեսսին համեմատել է երկու իսպանական գրանդները, և բնականաբար համեմատությունն Արքայական ակումբի օգտին չի եղել:
<<Բարսելոնան
ֆուտբոլային փիլիսոփայություն է: Ինձ թվում է' աշխարհի յուրաքանչյուր թիմ
կերազեր խաղալ, ինչպես Բարսան: Ռեալի նկատմամբ ունեցած ամբողջ
հարգանքովս հանդերձ' կասեմ, որ այնտեղ կան գերաստղեր, բայց չկա թիմ: Ինչ
վերաբերում է իմ որդու Ռեալում հանդես գալուն, ապա դա բացառվում է>>, - ասել
է Խորխե Մեսսին:
|