Միշել Պլատինին խոսել է «Ոսկե Գնդակ» մրցանակի հավակնորդների մասին և իր տեսակետն է հայտնել` թե ինչպես պետք է լիներ եռյակը, - հայտնում է La Gazzetta Dello Sport-ը:
«Ինձ համա եռյակն այսպիսին է` Սկզբից Չավին, հետո Սնեյդերը ապա Ինյեստան»:
Պլատինին նշեց, որ Ֆիֆան պետք է առաջինը հաշվի առնի ԱԱ-ում ֆուտբոլիստների անցկացրած խաղը: Որպես ապացույց իր խոսքերի նա նշեց 1982թ. մրցանակակրին` Պաուլո Ռոսսիին, ով լավ մրցաշրջան չանցկացրեց ազգային առաջնությունում, բայց լավագույնն էր ԱԱ-ում: Իսկ լավագույնները Պլատինիի համար Կրիշտիանու Ռոնալդուն ու Լեո Մեսսին են:
Նա խոսեց «Բարսելոնայի» մարզավիճակի մասին այս մրցաշրջանում. «Բոլորը խոսում են «արքայական» ակումբի 5-0 հաշվով պարտության մասին, բայց Պեպը անհաղթելի չէ: Նրանք խաղում են անթերի կատարելապես օգտագործում պահերը` դա Կռույֆի փիլիսոփայությունն է: Երկու տարի առաջ ՉԼ-ում բոլորը ասում էին, որ եզրափակչում կլինեն բրիտանական ակումբ, բայց այդպես չեղավ», - եզրափակեց Պլատինին: Գևորգ Մովսիսյան, barcelonians.ucoz.com
|