Մադրիդի Ռեալի դարպասապահ Իկեր Կասիլասը աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է համարում Մեսսիի, բայց ցանկանում է, որ Չավին կամ Ինիեստան ստանան Ոսկե Գնդակը:
Ինչպես հայտնի դարձավ` Ոսկե Գնդակի երեք ֆավորիտներն են Բարսելոնայի ֆուտբոլիստներ Մեսսին, Չավին և Ինիեստան: Վերջին երկուսի հետ Կասիլասը ամռանը հաղթեց Աշխարհի առաջնությունը և հավատում է, որ նրանցից մեկը կնվաճի այդ պատվավոր մրցանակը:
<<Ես հիասթափված եմ ինձնով, որ ես էլ չհայտնվեցի նրանց շարքում: Նրանք երեքնել մեծ ֆուտբոլիստներ են,հույս ունեմ, որ Լեոն հասկանում է ինձ, երբ ես ասում եմ, որ ցանկանում եմ կամ Չավիի, կամ Ինիեստայի հաղթանակները: Մեսսին լավագույնն է, բայց ես ընտրել եմ նրա երկու մրցակիցներին>>.-ասում է Կասիլասը:
Կասիլասը նաև խոսեց նոյեմբերի 29-ին տեղի ունեցած Էլ Կլասիկոյի մասին` ասելով.<<Դա սովորական պարտություն էր>>,Կասիլասի խոսքերը մեջբերում է goal.com:
|