Ֆուտբոլիստը հինգշաբթի հանդիպեց 50 երեխաների` Unicef-ի կազմակերպած բարեգործական ակցիայի շրջանակներում: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ կոնֆերանս` «Կամպ -Նոու» մարզադաշտում:
Մեսսին իրեն պահեց չափազանց քաղաքավարի ու իր կրտսեր երկրպագուներին ասաց, որ ցանկանում է խաղալ «Բարսելոնայում» իր ամբողջ կյանքը: Նա ասաց, որ «Բարսելոնան» իր տունն է:
Ֆուտբոլիստը խոսեց նաև թե ինչպես է տպավորված իր մեջ ֆուտբոլի հասկացությունը. «Ես խաղալիս վայելում եմ խաղը, ես ապրում եմ ֆուտբոլով և իսկապես սիրում եմ այս սպորտաձևը»: Գևորգ Մովսիսյան, barcelonians.ucoz.com
|