Նախքան «Բարսելոնա» - «Ռուբին» հանդիպումը, վետերաններն իրենց կարծիքն արտահայտեցին «Ոսկե Գնդակի» հավակնորդի վերաբերյալ, - հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:
Խոսեպ Մարիա Ֆուստե. «Այս երեքից բոլորն էլ արժանի են: Սակայն Մեսսին ու Չավին արդեն ստացել են այս մրցանակից, իսկ Անդրեսը` ոչ: Այս տղաները իրոք արժանի են այս մրցանակին: Ես հույս ունեմ, որ «Ոսկե Գնդակը» կհանձնվի Ինյեստային, թեև կրկին նշեմ, որ երեքն էլ հավասարապես արժանի են»:
Ռոբերտո Ֆերնանդես. «Այս մրցանակը լավ է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անում դեպի ֆուտբոլ: Չավին ու Ինյեստան անցկացրել են երկար ժամանակ «Լա Մասիայում» և նրանց համար սա լրացուցիչ մոտիվացիա է»:
Վիկտոր Մունյոս. ««Ոսկե Գնդակը» պետք է կտոր-կտոր անել, որպեսզի հասնի երեքին էլ: Երեքն էլ արժանի են: Երեքն էլ ունեցել են իրենց ներդրումը ԱԱ-ում: Բայց այնուամենայնիվ Ես ընտրում եմ Ինյեստային` ԱԱ-ի որոշիչ գոլի հեղինակին»:
Էուսեբիո Սակրիստան. «Ով էլ որ հաղթի արդարացի որոշում կլինի: Ես նախապատվությունը տալիս եմ Չվիին: Նա Բարսելոնայի ոճն է և լավ մարզավիճակում է: Ինյեստան ևս ունի հնարավորություն հաղթելու, բայց Մեսսին արդեն ստացել է»: Գևորգ Մովսիսյան, barcelonians.ucoz.com
|