«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը պատկանում է այն մարդկանց, որոնք միշտ վատ վերաբերմունք են ունեցել Մոուրինյոյի նկատմամբ: «Նրա մասին խոսում են այնպես, որ թվում է նա է ստեղծել ֆուտբոլը: Ստեղծվում է տպավորություն, որ հենց ինքն է հաղթում խաղերը պահեստայինների նստարանին նստած: Իհարկե, նա լավ մասնագետ է, բայց նրա տրամադրության տակ են եղել շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ». - ասում է Դանի Ալվեսը:
Բացի Մոուրինյոյից, Ալվեսը գովասանքի խոսքեր է ասել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հասցեին. «Եթե Պեպը ասի որ մենք բարձրանանք «Կամպ Նոուի» ամենաբարձր հատվածը ու հետո ասի որ ընկնենք այդտեղից գլխի վրա, ես կասեմ, որ ներքևում կա այնպիսի մի բան, որի համար արժի ընկնել»:
|