"Բարսելոնայի” ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հանդիպել է Բարսելոնայի 11 դպրոցների աշակերտների հետ, հաղորդում է Marca-ն:
Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի (UNIСEF) մանկական հիմնադրամի կողմից: Մեսսին պատասխանել է աշակերտների բազմաթիվ հարցերին:
"Ես սկսել եմ ֆուտբոլ խաղալ, քանի
որ ինձ դա դուր էր գալիս: Եվ հիմա շարունակում եմ խաղալ ոչ միայն այն
պատճառով, որ ֆուտբոլն իմ մասնագիտությունն է, այլ նաև այն պատճառով, որ ես
հաճույք եմ ստանում այդ մարզաձևից: Ես շարունակում եմ ընկալել ֆուտբոլը
որպես խաղ”, - ասել է Մեսսին:
Բացի դրանից` Մեսսին պատմել է`
ինչու է նա գոլ խփելիս նայում երկնքին. "Ես դա անում եմ, քանի որ նվիրում
եմ գոլերս տատիկիս: Հենց նա է ինձ տարել ֆուտբոլի խմբակ, բայց հիմա նա
արդեն չի տեսնում այն ամենը, ինչ տեղի է ունենում ինձ հետ: Բայց
այնուամենայնիվ տատիկս շարունակում է օգնել ինձ և ընտանիքիս”: ArmSport.am
|