LA GAZETTA DELLO SPORT-ը հայտնել է իր կարծիքը լավագույն մարզչի ճանաչման գործում, - հայտնում է TotalFootball.am-ը:
2010թ. լավագույն մարզչի տիտղոսին կարժանանա Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, պնդում է իտալական La Gazzetta dello Sport-ը: Հետաքրքիր է, որ նույն թերթը մի քանի օր առաջ հայտնել էր, որ Ոսկե գնդակը բաժին կհասնի Անդրես Ինյեստային: Դժվար է ասել, թե ինչպես է թերթը նման համարձակ պնդում կատարում, սակայն մի բան հստակ է. իտալական թերթը հայտնել էր, որ Սնայդերը դուրս կմնա լավագույն երեք ֆուտբոլիստների ցուցակից և դա այդպես էլ եղավ: Հիշեցնենք, որ Դել Բոսկեն Իսպանիայի հավաքականի հետ դարձավ 2010թ. Աշխարհի չեմպիոն, իսկ լավագույն մարզչի կոչման մյուս երկու թեկնածուներն են Ժոզե Մոուրինյոն և Պեպ Գվարդիոլան:
|