|  Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի 
վիճակահանութունը կկայանա դեկտեմբերի 17-ին։ Փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել 
16 թիմեր, որոնք հայտնվել են 2 զամբյուղներում։ Առաջին ընդգրկվել են խմբերի
 հաղթողները, իսկ 2-րդում՝ 2-րդ հորիզոնականում հայտնված թիմերը։ 
 1-ին զամբյուղ
 «Տոտենհեմ» (Անգլիա), «Շալկե-04» (Գերմանիա), «Մանչեսթեր Յունայթեդ» 
(Անգլիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), «Չելսի» (Անգլիա),
 «Ռեալ» (Իսպանիա), «Շախտյոր» (Ուկրաինա)
 .
  2-րդ զամբյուղ«Ինտեր» (Իտալիա), «Լիոն» (Ֆրանսիա), «Վալենսիա» (Իսպանիա), «Կոպենհագեն» 
(Դանիա), «Ռոմա» (Իտալիա), «Մարսել» (Ֆրանսիա), «Միլան» (Իտալիա), 
«Արսենալ» (Անգլիա)։
 
 Խմբային մրցաշարի ընթացքում նույն խմբում եղած թիմերը 1/8-րդ եզրափակիչում չեն կարող լինել մրցակիցներ։ 1/8-ում չեն կարող հանդիպել նաև նույն երկրի առաջնությունում հանդես եկող թիմերը:
   |