Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ
Գվարդիոլան մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ իր թիմի երեք
ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպաններ Չավին և Ինյեստան, ինչպես նաև հարձակվող
Մեսսին, առաջադրված են տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար:
<<Մեսսին համարվում է Աշխարհի լավագույն
ֆուտբոլիստը, բայց ես պետք է ասեմ, որ Չավին ու Ինյեստան նույնպես արժանի
են Ոսկե գնդակը ստանալուն: Նրանք երկուսն էլ հիանալի ֆուտբոլիստներ են:
Իրենց մակարդակի բարձրակետին նրանք հասել են Բարսելոնայում և Իսպանիայի
հավաքականում խաղալու ժամանակ>> - ասել է Գվարդիոլան:
|