Ինտերի և Հոլանդիայի հավաքականի
կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, ով համարվում է Ոսկե գնդակին հավակնող
գլխավոր թեկնածուներից մեկը, նույնիսկ լավագույն եռյակում չի հայտնվի,
հաղորդում է Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի
տեղեկացմամբ`քվեարկության արդյունքներն արդեն հայտնի են. Ոսկե գնդակին
արժանանալու է Անդրես Ինյեստան, իսկ երկրորդ և երրորդ տեղերը կզբաղեցնեն
նրա խաղընկերներ իսպանացի Չավին և արգենտինացի Լիոնել Մեսսին:
|