Իսպանական "Բարսելոնայի” նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն հայտարարել է, որ ժամանակին Մադրիդի "Ռեալը” խոստացել էր պարգևատրել նրան, եթե "Դեպորտիվոն”, որի կազմում այն ժամանակ հանդես էր գալիս բրազիլացին, կարողանա ազգային առաջնության արտագնա խաղում հաղթել կապտանռնագույններին:
"Երբ ես հանդես էի գալիս "Դեպորտվոյում”, մեր թիմի ավագն ասել էր, որ "Ռեալը” կպարգևատրի մեզ, եթե մենք հաղթենք "Բարսային”: Սակայն մենք պարտվեցինք 0:1 հաշվով, իսկ մեր դարպասին խփած գոլի հեղինակ դարձավ Ռոնալդոն: Այնպես որ մեզ չհաջողվեց այն ժամանակ գումար վաստակել”, - Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում "AS"-ը:
Ֆուտբոլիստը նաև նշել է, որ իր կարիերայի ընթացքում 2-3 անգամ նրան դիմել են նման առաջարկով: Աղբյուրը` Armsport.am
|