Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի Օսասունա – Բարսելոնա հանդիպումը կկայանա վաղը, այլ ոչ թե այսօր,
ինչպես նախատեսված էր ի սկզբանե:
Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները
ավիադիսպետչերների գործադուլի պատճառով չեն կարող ժամանակին հասնել
Պամպլոնա: Այդ պատճառով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել
հանդիպումն անցկացնել կիրակի օրը: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին:
Բարսելոնան երեկոյան գնացքով կմեկնի հանդիպման, տեղեկացնում է Marca-ն:
|