Ձյունը կարող է խանգարել «Օսասունա»- «Բարսելոնա» հանդիպմանը
Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Օսասունա»-«Բարսելոնա» հանդիպումը
կարող է չկայանալ Պամպլոնան ծածկած ուժեղ ձյան պատճառով: «Ռեյնո դե
Նավարրա» մարզադաշտի խաղադաշտը, որտեղ շաբաթ օրը պետք է կայանա մրցավեճը,
այս պահին ծածկված է ձյան հզոր շերտով: «Օսասունայում» փորձում են խուճապի
չմատնվել և հույս ունեն, որ իրավիճակը կփոխվի դեպի լավը: Ըստ AS-ի
տեղեկատվության, հանդիպման անցկացնելու հարցը պարզ կդառնա այսօրվա
ընթացքում: