2006թ. Իտալիայի կազմում աշխարհի չեմպիոն
ճանաչված Ֆաբիո Կանավարոն կարծում է, որ «Ոսկե գնդակին» պետք է արժանանա «Բարսելոնայի» կիսապաշտպան Աբդրես Ինյեստան, հաղորդում է Football
Italia-ն:
«Եթե նույնիսկ մրցաշարին մասնակցում են 23
ֆուտբոլիստներ, այնուամենայնիվ,պետք է հաղթի իսպանացի: Իսպանիան ճանաչվել է
աշխարհի չեմպիոն, իսկ այդ մրցաշարը որոշիչ դեր է խաղում այս հարցում: Ես
այն կտայի Ինյեստային, ով հիանալի մրցաշրջան անցկացրեց «Բարսելոնայում» և
աշխարհի առաջնության եզրափակչում խփեց միակ գոլը», - ասել է Կանավարոն:
Հիշեցնենք,
որ ինքը Կանավարոն ճանաչվել է Եվրոպայի («Ոսկե գնդակ») և աշխարհի
լավագույն ֆուտբոլիստ («Ադամանդե գնդակ»): Հիշեցնենք, որ այս տարվանից
որոշվել է երկու պարգևները միավորել:
armsport.am
|