| 
 
| 11:47  Գվարդիոլա. Մեսսին, միևնույնն է, լավագույնն է |  |  "Բարսելոնայի” գլխավոր մարզիչ Խոսեպ 
Գվարդիոլան AS-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Պրիմերայի 13-րդ տուրի
 "Ռեալի” հետ հանդիպման մասին (5:0), գովաբանել է Լիոնել Մեսսիին և նշել, 
որ Դանի Ալվեշը արժանի է, որպեսզի կապտանռնագույնների հետ իր պայմանագիրը 
երկարաձգվի: 
 -Ինչպիսի՞ գնահատական կտայիք Ձեր թիմին "Էլ կլասիկոյի” ելույթի համար:
 
 -Այո,
 մենք վաստակեցինք երեք միավոր, ինչն էլ մեզ թույլ տվեց առաջ անցնել 
մրցաշարային աղյուսակում, բայց դա դեռ չի նշանակում, որ "Ռեալը” դադարեց 
ուժեղ հակառակորդ լինել: Մենք հաճույք պատճառեցինք ողջ աշխարհի 
ֆուտբոլասերներին: Կարելի է ասել, որ շարունակեցինք Կրոյֆի գործը, ով 15-20
 տարի առանց նրանց համար կուռք էր:
 
 -Ի՞նչն է Ձեզ ավելի շատ ուրախացնում այս հանդիպումից հետո:
 
 -Այն փաստը, որ մենք իզուր չենք աշխատում և կարողանում ենք արդյունքի հասնել:
 
 -Ինչպե՞ս կարող եք բացատրել այն փաստը, որ "Ռեալի” վերջին տարիների լավագույն կազմը պարտվում է 0:5 հաշվով:
 
 -Նման
 խնդիրներ բոլորի հետ էլ պատահում են, դա նորմալ է: Դրա պատճառը թիմի նոր 
սերունդն է, որն արդեն նվաճել է այն ամենը, ինչ կարող էր նվաճել, բայց 
նախկինի պես ուզում է նոր հաղթանակներ տոնել:
 
 -Մեսսին չկարողացավ գոլ խփել…
 
 -Նա
 բավական մեծ գործ է արել ժամանակակից ֆուտբոլի համար: Եվ մի մոռացեք, որ 
նա ընդմենը 23 տարեկան է: Մեսսին, միևնույնն է, լավագույնն է, նույնիսկ եթե
 ոչ մի գոլ չխփեց "Ռեալին”:
 
 -Արժանի՞ է  արդյոք Դանի Ալվեշը պայմանագրի երկարաձգմանը:
 
 -Ես արդեն ասել եմ նրան, որ նա դժվար "Բարսելոնայից” լավ թիմ գտնի:
 
 armsport.am
 
 |  | Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | 
Դիտումներ: 608 | 
Ավելացրեց: M100 |  |