Բարսելոնայի կիսապաշտպան Չավի
Էռնանդեսը հայտարարել է, որ վերջին խաղը Մադրիդի Ռեալի հետ լավագույնն
էր բոլոր կլասիկոներից, որն ինքը հիշում է:
<<Իհարկե այն խաղը, երբ մենք արտագնա
խաղում հաղթեցինք 6:2 հաշվով, նույնպես հրաշալի էր: Բայց վերջին խաղը
գերազանցում էր դրան: Դա ֆանտաստիկ խաղ էր, և ես դեռ չեմ հիշում Բարսայի
նման առավելությունը Ռեալի նկատմամբ: Մրցակցի համար դա ծանր հարված էր,
չէ որ նրանից շատ բան էին սպասում: Բայց առջևում դեռ շատ խաղեր կան,
այնպես որ կտեսնենք, թե Ռեալն ինչպես կխաղա ազգային
առաջնությունում>>, - հայտարարել է Չավին:
|