Բարսելոնայի պաշտպան Կառլես Պույոլը
Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի Ռեալի հետ հանդիպումից (5:0) հետո
պատմել է, թե ինչ է տեղի ունեցել Արքայական ակումբի պաշտպան Սերխիո
Ռամոսի հեռացման դրվագում:
<<Այդպիսի բաներ պատահում են: Ես
մոտեցա Մեսսիին պաշտպանելու, քանի որ Ռամոսի սահընկումը չափազանց կոպիտ
ստացվեց: Բայց այն, ինչ պատահում է դաշտում, մնում է դաշտում: Ես հրաշալի
հարաբերություններ ունեմ Սերխիոյի հետ, և ամեն ինչ մոռացված է: Ավելի
կարևոր բաներ կան, որոնց մասին արժե մտածել>>, - Պույոլի խոսքերն է մեջբերում AS-ը:
<<Ընդհանրապես չէի սպասում, որ հաշիվն
այդքան խոշոր կստացվի: Մենք շատ գոհ ենք: Բոլոր բախումները նորմալ երևույթ
են, քանի որ Ռեալն ամենասկզբունքային մրցակիցն է, բայց ամեն ինչ
նշանակություն ունի խաղադաշտում: Մենք շատ ընկերներ ունենք Ռեալում,
այդ պատճառով որևէ խնդիր չկա: Մենք իսկապես հավատում էինք մեր ուժերին:
Թիմը բարձր մակարդակ ցույց տվեց, անհրաժեշտ է գնալ նույն ուղությամբ: Բարսան մեծ թիմ է մեծ խաղացողներով>>:
|