Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին Ռեալի դեմ խաղից առաջ, որն այսօր երեկոյան կկայանա Նոու Կամպում,
ընդգծել է, որ մադրիդցիները կցանկանան ռևանշի հասնել կլասիկոյում կրած
վերջին պարտությունների համար: Արքայական ակումբը պարտություններ է կրել
վերջին չորս խաղերում,- հաղորդում է ESPN-ը:
<<Ռեալը Նոու Կամպ կգա միայն մեկ
մտքով՝ ռևանշի հասնել: Նրանց 6:2 հաղթելուց հետո համոզված եմ, որ նրանք
միայն այդ մասին են մտածում: Բացի այդ մրցաշրջանից առաջ Ռեալը
նկատելիորեն ուժեղացվել է: Նրանց կազմը համալրվել է մի շարք բարձրակարգ
ֆուտբոլիստներով, իսկ գլխավոր մարզչի պաշտոնում է հայտնվել Ժոզե
Մոուրինյոն>>,- ասել է Մեսսին:
|