Իսպանիայի առաջնության կարևորագույն հանդիպումը, որտեղ "Բարսելոնան” "Կամպ Նոուում” հյուրընկալելու է Մադրիդի "Ռեալին”, մոտենում է:
-Սա կլինի երրորդ "Էլ կլասիկոն”,
որը կայանալու է երկուշաբթի օրը: Ինչպես հայտնի է, տուրի կենտրոնական
հանդիպումը տեղափոխվել էր, քանի որ Կատալոնիայում ընտրություններ էին:
-Նախորդ երկու մրցաշրջաններում
"Բարսելոնան” "Ռեալի” հետ հանդիպումներում հաղթող էր ճանաչվել: Այսպիսով,
կատալոնական ակումբը հաղթել է "Արքայական ակումբի” հետ կայացած վերջին չորս
հանդիպումները:
-Կապտանռնագույնները Պրիմերայի 12
մեկնարկային տուրերում 10 հաղթանակ են տոնել, ինչը ակումբային ռեկորդ է
համարվում թիմի համար Իսպանիայի առաջնության բարձր դիվիզիոնում:
-Կատալոնացիների առաջատար Մեսսին դեռ
ոչ մի անգամ չի գրավել այն թիմերի դարպասը, որոնք գլխավորել է "Ռեալի”
ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
-Միևնույն ժամանակ Լեոն "Ռեալի” հետ կայացած 8 հանդիպումներում 7 անգամ աչքի է ընկել Լա լիգայում:
-Խոսեպ Գվարդիոլան դարձել է "Բարսելոնայի” առաջին մարզիչը, ում հաջողվել է իր սաների հետ միասին չորս անգամ հաղթել "Էլ Կլասիկոն”:
-Արդեն 26 հանդիպում է, որ "Ռեալը”
պարտություն չի կրում. 21 հաղթանակ և 5 ոչ ոքի: Մադրիդցիների վերջին
անհաջող ելույթը տեղի էր ունեցել 2010թ. ապրիլի 10-ին, երբ "Ռեալը” 0:2
հաշվով պարտվել էր "Բարսային”:
- Ժոզե Մոուրինյոյի` թիմը գլխավորելուց
հետո "Արքայական ակումբը” ոչ մի անգամչի զիջել` տոնելով 15 հաղթանակ և
հինգ հանդիպում ավարտելով ոչ ոքի:Հիշեցնենք, որ խաղը կսկսվի այսօր Երևանի
ժամանակով 24.00-ին:Մաղթում եմ բոլորիս հաղթանակ: ԱՌԱՋ ԲԱՐՍԱ
|