Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Վիսենտե դել Բոսկեն կիսվել է նոյեմբերի 29-ին կայանալիք «Բարսելան» –
«Ռեալ» հանդիպման մասին իր կարծիքով: Դել Բոսկեն, ինչպես շատերը, կարծում
է, որ այս խաղը վճռորոշ նշանակություն չի ունենա չեմպիոնին որոշելու
հարցում:
«Այս խաղում ընդամենը երեք միավոր է
խաղարկվելու: Ե՛վ «Ռեալը», և՛ «Բարսան» մինչ մրցաշրջանը ավարտը մոտ հարյուր
միավոր կվաստակեն: Երկու թիմերն էլ մեծ ճնշում են զգում և միայն հաղթանակ
են պահանջում: Իհարկե, հաղթողը մեծ ուրախություն կապրի»,- ասել է Դել
Բոսկեն:
|