Բարսելոնայի դարպասապահ
Վիկտոր Վալդեսը հայտարարել է, որ հիացած է թիմի մարզիչ Պեպ Գվարդիոլայով,
հաղորդում է Sport.es-ը:
Իսպանիայի հավաքականի դարպասապահը նշել է, որ Գվարդիոլան ապրում է ֆուտբոլով:
<<Գվարդիոլան հիվանդ է ֆուտբոլով
բառիս դրական իմաստով: Նա մաեստրո է, քանի որ սովորեցնում է խաղալ այնպիսի
ֆուտբոլ, ինչպիսին ուրիշ որևէ մեկը չի համարձակվի կրկնել: Նա միշտ
հավատարիմ է իր գաղափարներին: Դժվար պահերին, երբ խաղը չի ստացվում, նա
մեկ ցուցումով շտկում է սխալը: Ես դեռ երբեք նման մարզչի չեմ տեսել>>, -
ասել է Վալդեսը:
|