Իսպանիայի վարչապետ Խոսե Ռոդրիգես
Սապատերոն, ինչպես և մնացած բոլոր ֆուտբոլասերները, անտարբեր չէ Լա լիգայի
13-րդ տուրի "Բարսելոնա”-"Ռեալ” հանդիպմանը, հաղորդում է AS-ը: Ճիշտ
է, նա չի կարողանա անձամբ հետևել խաղի ընթացքին, սակայն փորձել է
կանխագուշակել "Էլ կլասիկոյի” ելքը և ասել, որ, իր կարծիքով, հանդիպումը
կավարտվի 4:2 հաշվով` հօգուտ կատալոնացիների: "Ցավոք, ես չեմ
կարող դիտել հանդիպումը, բայց կարծում եմ, որ "Բարսան” է հաղթելու: Այդ
թիմը գեղեցիկ և նրբաճաշակ ֆուտբոլ է քարոզում: "Բարսելոնայի” ցուցադրած
ֆուտբոլը ավելին է, քան ուղղակի ֆիզիկական կոնտակտը: Երբեմն կատալոնացիների
խաղն ինձ շախմատ է հիշեցնում”, - ասել է Սապատերոն:
|