«Մալյորկայի» գլխավոր մարիչ Միկաել
Լաուդրուպը «Բարսելոնա- «Ռեալ» հանդիպման նախօրեին պատմել է, թե ինչպիսի
ակնկալիքներ ունի այդ հանդիպումից: Դանիացի մասնագետի կարծիքով, ով իր
կարերայի ընթացքում երկու թիմերի կազմում էլ հանդես է եկել, այդ հանդիպման
ֆավորիտը կատալոնական ակումբն է:Յուրաքանչյուրն, ով հետևում է
Իսպանիայի առաջնությանը, հասկանում է, թե ինչ մեծ նշանակություն ունի «Ռեալ»- «Բարսելոնա» դիմակայությունը: Ավելին, կարծում եմ, որ դա աշխարհի
լավագույն թիմերի բախումն է: Այդ խաղին հետևելու են ոչ միայն Իսպանիայում:
Աշխարհի բոլոր ֆուտբոլասերները գամվելու են հեռուստաէկրանների առջև: Ինչ
վերաբերվում է ֆավորիտին, ապա ես իմ նախապատվությունը տալիս եմ տանտերերին,
այսինքն` «Բարսելոնային», - Լաուդրուպի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
|