Բարսելոնայի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն ցանկանում է համալրել այն արգենտինացիների շարքը, ովքեր խաղացել են կլասիկոյում:
<<Ինձ համար մեծ իրադարձություն է
դառնալ համաշխարհային մեծագույն դերբիներից մեկի պատմության մասնիկ: Ես
դեռ չեմ կարող ասել, թե ինչի է դա նման, քանի որ համը չեմ փորձել: Ինձ
բախտ է վիճակվել խաղալ Արգենտինայի, Բրազիլիայի և Անգլիայի Մեծ
դերբիներում, և նրանցից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի:
Պետք է խոստովանեմ, որ Ռեալի դեմ մրցամարտին անհամբերությամբ եմ
սպասում, ցանկանում եմ լինել այն արգենտինացիներից մեկը, ով կարող է ցույց
տալ իր կարողությունները>>, - ասել է Մասկերանոն:
|