Կատալոնացիները նոկաուտի ենթարկեցին մրցակցին' նրա դարպասն ուղարկելով 8 անպատասխան գնդակ:
«Մենք խաղացինք և այդքան գոլեր խփեցինք ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան զգուշացնենք: Մենք պարզապես հարգանք ցուցաբերեցինք մրցակցի նկատմամբ: Պետք է նշել, որ «Ալմերիան» մինչ այդ խաղը հանդիսանում էր մի թիմ, որն ամենաքիչ գնդակն էր բաց թողել մեզնից և «Ռեալից» հետո: Պարզապես մենք շատ գնդակներ ուղարկեցինք մրցակցի դարպասը և շատ արդյունավետ էինք»,-ասել է Գվարդիոլան:
«Ալմերիայի» արդեն նախկին մարզիչ Խուան Մանուել Լիլյոյի մասին էլ Գվարդիոլան ասել է.«Ես երկար տարիներ է' ճանաչում եմ Լիլյոյին, նա ֆանտաստիկ մարդ է և հրաշալի մասնագետ»:
Աղբյուրը` Armsport.am