| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
10:50 Պիկեն և Շակիրան սիրավեպ են սկսել |
Ինչպես հայտնում է Sport.es-ը, Պիկեն
նկատվել է հայտնի կոլումբիացի երգչուհի Շակիրայի հետ: Զույգին տեսել են
Բարսելոնայից 60 կմ հեռավորության վրա գտնվող Բլանես քաղաքում: Պիկեն և
Շակիրան սկզբից զբոսնել են ծովափին, այնուհետև ճաշել քաղաքի ռեստորաններից
մեկում:
Նշենք, որ Պիկեն աստղի հետ ծանոթացել էր 2010թ.
աշխարհի առաջնությանը: Ընդ որում ամռանը լուրեր էին պտտվում, որ Բարսայի
պաշտպանը և երգչուհին գիշերել են միասին Իբիցա կղզու հյուրանոցներից
մեկում: Թեև այս տեղեկատվությունը այդպես էլ չէր հաստատվել:
<<Ինձ
շատ է դուր գալիս, թե ինչպես է գոլեր խփում Դավիդ Վիլյան, բայց ավելի շատ
ես սիրեցի Պիկեի խաղը: Նա շատ գեղեցիկ է>>, - հայտարարել է Շակիրան
աշխարհի առաջնության ժամանակ:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 637 |
Ավելացրեց: Jannnnnnn
|
|
|
|